Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կարմրուկի առումով իրավիճակը վերահսկելի է

Կարմրուկի առումով իրավիճակը վերահսկելի է

Հուլիսի 10 և 11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Կովկասում և Թուրքիայում կարմրուկի բռնկումների կանխարգելման և հսկողության վերաբերյալ» Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բարձր մակարդակի խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի առողջապահության նախարարությունների հիգիենիկ և հակահամաճարակային հարցերով  պատասխանատու պաշտոնյաները, Իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարները և միջազգային կազմակերպությունների (ԱՀԿ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Ռոստրապովիչ-Վիշնևսկայա հիմնադրամ) ներկայացուցիչները:


Հանդիպման նպատակն էր կլոր սեղանի շուրջ քննարկել մասնակից երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակը և  բռնկումներին հակազդման միջոցառումները, ինչպես նաև հետագա անելիքները: Խորհրդակցությունը վարում էր ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրենը, ում կողմից բարձր գնահատական տրվեց կարմրուկի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության նվաճումները և առաջարկվեց ուսումնասիրել մեր երկրի փորձը և օգտագործել քաղված դասերը՝ բռնկումների տեղայնացման և կանխարգելման նպատակով:


Ինչ վերաբերում է մասնակից երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակին, ապա պետք է նշել, որ Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը կայունանում է, սակայն դեռևս շարունակվում են գրանցվել դեպքեր: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն` հուլիսի 10-ի դրությամբ հարևան երկրում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են: Միայն Թբիլիսիում արձանագրվել է 3527 դեպք, որից հոսպիտալացված դեպքերի թիվը 1065 է: Գրանցված դեպքերից 483-ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Մահվան ելքով գրանցվել է 2 դեպք (11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ): Հարկ է նշել, որ դեպքերի մեծամասնությունը գրանցվել է 20-29 տարեկան տարիքային խմբում (1927 դեպք, որից հոսպիտալացված 557-ը, լաբորատոր հաստատված 198-ը):


Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 9 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Վրաստանի բռնկման հետ: Դեպքերից 8-ի կոնտակտավորների շրջանում հիվանդության առավելագույն գաղտնի շրջանն ավարտվել է և հիվանդությունը տեղական տարածում  չի ստացել: Վերջին դեպքը հայտնաբերվել է հուլիսի 12-ին Բավրայի սանիտարակարանտինային կետի կողմից` Ջավախքի բնակիչ 11 ամսական չպատվաստված երեխայի մոտ, ով հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդնոց: Վերջինիս կոնտակտավորների նկատմամբ իրականացվում է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված և չհիվանդացած անձանց շրջանում կատարվում են ԿԿԽ պատվաստումներ: 


Մեր երկրում իրավիճակը վերահսկելի է` կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները կշարունակվեն մինչև հարևան երկրներում  կարմրուկի համաճարակային գործընթացի մարումը:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ